Հանրաճանաչ Արուսյան, հյուրընկալելով հայրենիք, հայաստանյան օրերն անց է կացնում բուռնն ու հագեցած առօրյայով։ Նա այնպես է կազմակերպում, որ օրվա ընթացքում լինում է տարբեր հանրաճանաչ անհատների տանը։

Նրան հյուրընկալել են Գագիկ Ծառուկյանը, Նա շփվել է Սամվել Ալեքսանյանի ու նրա հարազատների հետ, ինչպես նաև Արտաշ Ասատրյանի տանը։ Արտաշ Ասատրյանի տանը Արուսյային հյուրընկալելու օրը եղել են նաև այլ հանրահայտ դեմքեր։

Տեսանյութերից երևում է, որ Արտաշի տանը եղել են նաև Արմենչիկը, Արկադի Դումիկյանն ու այլ հանրաճանաչ դեմքեր, որոնք Արուսյայի երգերի և ուրախ կատակների ներքո հաճելի ժամանակ են անցկացրել։ Հետո Արուսյան Արտաշի հետ միասին գնացել է եկեղեցի։

Նրան իրար ձեռք բռնած են գնացել Էջմիածնի եկեղեցի՝ ճանապարհին նկարահանումներ իրականացնելով, իսկ այդ կադրերը Արուսյան իր հարթակում տեղադրել է Արամ Ասատրյանի հանրահայտ երգի հնչյունների ներքո։ Այս օրվա ու հյուրընկալության մասին կադրերը՝ կցված նյութում։