Սիլվի Բարկովան հնդկերենով պատմում ու ցույց է տալիս իր հնդկական կյանքի շքեղությունը․ տեսանյութ

Սիրված արտիստուհի Սիլվի Բարկովային իր երկրպագուների արդեն հասցրել են կարոտել։ Թերևս, այս հանգամանքն էլ հաշվի է առնում արտիստուհին՝ համացանցով պարբերաբար շփման դուրս գալով իր երկրպագուների, իրենով հետարքրքվողների համար։

Սիլվին արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Հնդկաստանում։ Նա առիթից առիթ խոստովանում է, որ բավականին բարդ ու դժվար է հայրենիքից հեռու, սակայն սիրելիի կողքին լինելու համար նման դժվարությունների միջով է անցնում։

Սիլվին սկսել է հնդկերեն սովորել, չնայած խոստովանում է, որ բավականին բարդ ու դժվար լեզու է հնդկերենը։ Այնուամենայնիվ, արտիստուհին մի փոքրիկ տեսանյութ է պատրաստել հնդկերենով։ Նա հնդկական փողոցներից մեկից ուղիղ եթեր է մտել։

Եթերում դերասանուհին հնդկերենով ներկայացրել է իրեն, ապա ամուսնուն, ցույց է տվել Հնդկասատանում բավականին տարածված տաքսի մինի մոբիլները, որով խցանման մեջ է հայտնվել նա ամուսնու հետ։ Դերասանուհին դա ներկայացնում է որպես զվարճանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: