Առուստամյան Սեդրակը, որ ղեկավարում է Մուլտի գրուպ հանրահայտ ընկերությունը, ամուսնացրել է աղջկան։ Նրա հարսանեկան արարողությունը։ Սեդրակ Առուստամյանի դուստրերից մեկը՝ Նորան, նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր էր։

Նա շատ է հուզվել քույրիկի հարսանեկան արարողության ժամանակ ու չի կարողացել զսպել արցունքները։ Արարողությանը երաժշտական կատարումներով հանդես են եկել մի շարք երաժիշտներ, հանրաճանաչ երգիչներ, որոնք իրենց կատարումներով էլ առավել տոնական են դարձրել երեկոն։

Ներկա երգիչներից մեկն էլ Արամեն է եղել, որի կատարումն առանձնահատուկ սիրով են վայելել ներկաները։ Հատկապես հուզառատ է ստացվել Սեդրակի ու դստեր համատեղ պարը։ Հայր ու դուստր չեն կարողացել զսպել իրենց արցունքները և ջերմ գրկախառնվել են։

Առուստամյան Սեդրակի դստեր հարսանեկան շքեղ ու գեղեցիկ արարողության առավել հուզիչ ու հիշարժան կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։