Ռուբեն Եսայանը սիրո տոնի կապակցությամբ նոր, ռոմանտիկ ստեղծագործություն է ներկայացրել

Ռուբեն Եսայանը հայտնի է իր ինքնատիպ ստեղծագործություններով։ Նրա ներկայացրած գործերը տարբերվում են իրենց թեմատիկայով, բովանդակությամբ և ներկայացման եղանակով։

Վալենտինի կամ բոլորին հայտնի սիրո տոնի կապակցությամբ Ռուբենը նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել։

Ռուբենը երգը ներկայացնում է հետաքրքիր տարբերակով։ Ռուբենը երգը ներկայացնում է Մարիամ Միրզոյանի միջոցով․ կատարողը նա է։ Հիշեցնենք, որ իր վերջին գործը Ռուբենը նորից այդկերպ էր ներկայացրել։

Ստեղծագործությունը վերնագրված է «Երազելուց մի քիչ ավել»։ Խոսքերի ու երաժշտության հեղինակը՝ Ռուբենը, հանդես է գալիս նաև երգին կից ներկայացվող տեսահոլովակում։

Տեսահոլովակը հանգիստ ու ռոմանտիկ հարաբերություններ է ներկայացնում։ Տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է։ Տեսահոլովակն իր պատկերների պարզությամբ լիովին ներդաշնակվում է երգի մեղեդային հանդարտության հետ։

Ռուբեն Եսայանի հեղինակած և Մարիամ Միրզոյանի մատուցմամբ ներկայացված ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով ձեր կարծիքը ստեղծագործության մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: