Կարինե Հակոբյանը իր լույսի և հույսի շողին պատերազմում կորցնելուց հետո քառասունմեկ տարեկանում նոր կյանք պարգևելու ուժեղ որոշում է կայացրել։ Սարգիս Դանոյանն ընտանիքի առաջին զավակն է եղել, առաջին ուրախությունն ու բերկրանքը։

Սարգիսը հետախույզ և ավագ հրաձիգ է եղել։ Ծառայելով Ջրականում՝ թեժ մարտերի է մասնակցել տարածաշրջանում։ Նոյեմբերի իննին՝ հրադադարից ժամեր առաջ քաջի մաով ընկած Սարգիսը երազում մորը նոր երեխայի մասին էր ասել։

Մայրը խոստովանում է, որ երբ իմացել է նոր բալիկի լույս աշխարհ գալու մասին, ամենևին էլ չի զարմացել, քանի որ նախապես երազ էր տեսել։ Նորածին տղային ծնողները Դանիել են անվանակոչել։ Դանիելը լույս աշխարհ է եկել մայրիկի ծննդյան օրը։

Կարինեն Դանիելի ծնունդը նվեր է համարում, որ ստացել է հայրենիքի համար հերոսացած իր տղայից՝ Սարգսից։ Նա նոր հույսերով է ապրում Դանիելի լույս աշխարհ գալուց հետո։