Լինելով համակուրսեցիներ՝ Անահիտն ու Յուրին ուսանողության տարիներին որոշեցին ընտանիք կազմել։ Նրանց հաջողվեց դա անել հրաշալի կերպով, քանի որ ստեղծվեց ընտանիք, որտեղ մինչ օրս թևածում է սերը, հարգանքն ու համերաշխությունը։

Անահիտը Բախշյանը սիրելի կողակցի՝ բոլորին հայտնի ցավալի մահվանից հետո փորձում է ամեն կերպ պահել ընտանեկնա ջերմ մթնոլորտը՝ լրացնելով նաև ամուսնու բացակայության տեղը։ Մեկ անգամ չէ, որ Անահիտ Բախշյանն իր ընտանիքի ուրախ առիթներով կիսվել է հանրային հարթակում։

Նրա ընտանիքում կրկնակի տոն է։ Դստեր տարեդարձի առիթով Անահիտ Բախշյանը գրել է․ «Այսօր մեր ավագի՝ Լուսինեի ծննդյան օրն է, տարեդարձդ շնորհավոր Յուրայի ու իմ սիրո առաջին պտուղ Լուսինե ջան, մենք հպարտ ենք քեզանով ու քո անուշ հայ ընտանիքով, չնայած ապրում եք Հոլանդիայում։ Անսահման սիրում եմ ձեզ, առողջ ու երջանիկ լինեք, իմ թանկագին ձագուկներ»։

Թոռնիկի ամուսնության տարեդարձի առիթով էլ գրել է հետևյալը․ «Ուղիղ 1 տարի առաջ այս օրը իմ հրաշք Արփի թոռնիկն ու նույնքան հրաշք Ռաֆայել երիտասարդը պսակվեցին ու կազմեցին մի սիրուն ընտանիք։ Արփի ու Ռաֆայել ջանիկներ, շնորհավորում եմ, մի բարձի ծերանաք, ծլեք ու ծաղկեք, թանկագիններս»։