Ադրբեջանի մայրաքաղաքի ամենաբանուկ ու մարդաշատ հատվածում գտնվող ժամանցային ակումբներից մեկում կեսգիշերվա ժամը երկուսի մոտերքում ուժգին ու լայնամասշտաբ պայթյուն է գրանցվել, որի արդյունքում վիրավորներ ու նույնիսկ զոհեր են եղել։

Պայթյունին հաջորդող իրավիճակը նկարահանել է մի ռուսախոս բլոգեր՝ ներկայացնելով տեղի ունեցածի որոշ մանրամասներ։ Ըստ նրա խոսքերի՝ հասկանալի է դառնում, որ դեռևս չի հստակվել վնասի և տուժողների հստակ թիվ, բայց որ տուժողները շատ են, դա հաստատ է։

Ադրբեջանցի բլոգերներից մեկը տեսանյութի յութուբյան հրապարակման մեկնաբանության մեջ գրել է․ «Ես ադրբեջանցի եմ և հասկանում եմ, որ հիմա Ալիևի քարոզչությունը ո՞ւմ է մեղադրելու ամեն ինչում։

Այո՛, բրավո հայերին և հայ ժողովրդին։ Այո՛, հավատացեք՝ մեր ժողովուրդն այնքան է զոմբիացված, որ, ավաղ, սա նրանց ստորին հատվածն է։

Իսկ այն, որ սրա հետևում կարող են կանգնած լինել հենց մեր հատուկ ծառայությունները կամ սովորական մարդկային անփութությունը, ժողովուրդը ՉԻ դիտարկի որպես վարկած»։ Տեսանյութը՝ կից։