Ուզում եմ կիսվել մեր ուրախությամբ, Լյուսկան է, մեր ընտանիքի պստլիկ աղջիկը

Արաքսյա Մելիքյանը ընտանեկան լուսանկարներ ու տեսանյութեր է տեղադրել՝ ցուցադրելով իրենց տան նոր անդամին՝ Լյուսիին։ Լյուսին փոքրիկ շնիկ է, որ ընտանիքը նվեր է ստացել։ Շնիկը մեծ ուրախություն է պարգևել դերասանուհուն և նրա ընտանիքի անդամներին։

Հատկապես ուրախ են երեխաները, որոնք հաճելի ու զվարճալի ժամանց են անցկացնում փոքրիկ շնիկի հետ։ Այդ ժամանցից մի քանի կադրեր տեղադրելով՝ Արաքսյան շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց պարգևել են այդ ուրախությունը։

Դերասանուհին գրել է հետևյալը․ «Ուզում եմ կիսվել մեր ուրախությամբ, Լյուսկան է, մեր ընտանիքի պստլիկ աղջիկը։ Շնորհակալություն Լուս Քոչարյանին և Արմինե Թորոսյանին մեզ վստահելու, և մեր տուն նման երջանկություն ուղարկելու համար»։

Արաքսյայի տեղադրած կադրերից մեկում երևում է, որ նա ամուսնու հետ ծաղկեփնջով է գնացել փոքրիկ շնիկի տիրոջ տուն՝ շնիկին տուն տանելու։ Ապա դերասանուհին ցուցադրել է շնիկի առաջին ճանապարհորդությունը։ Կադրերը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: