Հայտնի հումորիստ դերասան Գարիկ Պապոյանը, ով հայտնի է նաև իր երաժշտական ինքնատիպ ընդունակություններով, հաճախ է համակործակցային գործունեություն ծավալում։ Նրա համագործակցության շրջանակները երբեմն հատում են մեր երկրի սահմանները։

Վերջերս Գարիկին ուղղված հատուկ ուղերձով էր հանդես եկել հանրահայտ Էնրիկե Արքեն, ով խաղացել է «Թղթե տունը», «La casa de papel» սերիալում։

Նա իր ուղերձում խոսել էր Գարիկի բուսակեր լինելու փաստի մասին՝ ասելով, որ հասկանում է, թե որքան դժվար է դա հայկական միջավայրում, որտեղ հիմնականում մսակեր են մարդիկ։

Գարիկն այս տեսաուղերձը տեղադրելիս ակնարկել էր նոր համագործակցության մասին։ Այս օրերին նա գտնվում է Մոսկվայում։ Տեղում բավականին ցուրտ է եղանակը, ինչպես և մեզ մոտ։

Հումորիստ արտիստը մի հումորային բնույթի լուսանկար է տեղադրել իր ինստագրամյան սոցհարթակում՝ հիշեցնելով մայրիկների հայտնի հորդորը գլխարը չմոռանալու մասին։

Գարիկը լուսանկարին մից գրել է, որ մայրիկները ճիշտ են, իսկ լուսանկարում նա մոռացել է գլխարկը և ստիպված վերարկուով է գլուխը ծածկել։