Նոր Փշաքաղեցնող երգ եմ բերել․ Մոնիկա Նազարյանը տեսանյութ է հրապարակել

Շատերին իր քաղցր ու անուշ ձայնով սիրելի դարձած Մոնիկա Նազարյանը, որ վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէր համացանցում, նոր տեսանյութ է տեղադրել՝ լրացնելով ակտիվության պակասի բացը։ Նա նախապես տեսանյութին կից գրել է, որ երգը, որ պատրաստվում է կատարել, հուզիչ է ու փշաքաղեցնող։

Մոնիկան երգը կատարում է հենց ուղիղ եթերում։ Նրա հետևորդների արձագանքներից հասկանալի է դառնում, որ երգչուհին իսկապես իր կատարմամբ հուզել է շատերին։ Երգը սիրո թեմատիկայով է, պատմում է սիրող սրտի վշտերի ու տառապանքների մասին։

Օգտատերերից մեկը, որ ժամանակին ներկա է եղել Մոնիկայի մենահամերգին, մեկնաբանություններում հիշել է, որ այդ նույն երգը Մոնիկան կատարել է նաև մենահամերգի ժամանակ՝ դարձյալ հուզելով ու փշաքաղեցնելով ներկաներից շատերին։

Մոնիկա Նազարյանի կատարմամբ հնչող գեղեցիկ ստեղծագործությունը սիրո մասին կարող եք վայելել ստորև բերված նյութի մեջ՝ մեկնաբանություններում կիսվելով նաև ձեր հույզերով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: