Ընդհանուր առմամբ դուք 30 րոպե կանցկացնեք խոհանոցում բայց ձեր հյուրերը չեն մոռանա այս հրաշք տորթի համը։

Անհրաժեշտ է
Թխվածքաբլիթ՝ 250-260 գ
Կարագ՝ 80 գ
Աղ՝ 1պտղունց
Միջուկ
Նարնջի ժելե՝ 85 գ
Եռացրած ջուր՝ 240 մլ
Սերուցքային պանիր կամ կաթնաշոռ՝ 450 գ
Հարած սերուցք՝ 500 մլ
Թթվասեր՝ 60 մլ
Շաքարափոշի՝ 240 մլ
Վանիլին՝ 10-15 գ
Աղ՝ 1 պտղունց
Զարդարելու համար
Հարած սերուցք՝ 240-250 մլ
Մանդարին

Պատրաստման եղանակը
Բլենդերված թխվածքաբլիթը միավորել կարագի ու աղի հետ, տարածել կաղապարի հատակին և պատերին՝ լավ սեղմելով։ Հարել սերուցքային պանիրը կամ կաթնաշոռը թթվասերի հետ՝ մինչ միասեռ դառնա։ Ներմուծել շաքարափոշին, վանիլն ու աղը։ Ներմուծել հարած սերուցքը։

Նարնջի փոշի ժելեն հարել տաք ջրում՝ մինչ լիովին լուծվի։ Կրեմի կեսն ավելացնել սառած ժելեի մեջ և հարել՝ մինչ ժելեն ու սերուցքը լիովին չխառնվեն։ Խմորով կաղապարի մեջ հերթով լցնել սերուցքային և նարնջի կրեմները՝ մի փոքր խառնելով դանակով։ Դնել սառնարանը՝ ժամով։ Զարդարել սերուցքով և մանդարինով։