Մոնիկա Նազարյանի առաջնեկ բալիկը ամիսներ անց կբոլորի ծննդյան մեկամյա տարեդարձը։ Մոնիկան երեխային Վիկտորիա է անվանակոչել՝ ասելով, որ բալիկի անունը հաղթանակ է նշանակում։

Մոնիկան հաճախակի է տեսանյութեր հրապարակում, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է շփվում, ժամանակ անցկացնում իր դստրիկի հետ։ Նա հաճախ է դստրիկի համար տարբեր երգեր կատարում։

Ընդ որում, փոքրիկ Վիկտորիան մեծ ուշադրությամբ ու սիրով ունկնդրում է իր երգչուհի մայրիկի գեղեցիկ կատարումները։ Նրա ականջը դեռ փոքրուց սովորել է նման երաժշտությանը։

Մոնիկայի դստրիկը առաջին անգամ սկսել է խոսել։ Վիկտորիան առաջին անգամ հայրիկ է ասել։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Մոնիկան դստերը համոզում, որ «մայրիկ» ասի, իսկ դուստրը համառորեն «հայրիկ» է ասում։

Մոնիկան, տեղադրելով այդ տեսանյութը, այն վերնագրել է հետևյալ կերպ․»Պապայի աղջիկը»։ Մոնիկայի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։