Հանրահայտ արտիստ ու նաև պրոդյուսեր Վահան Թովմասյանը, որ ի ուրախություն ու զարմաս շատերի, բավականին հասուն տարիքում ընտանիք է կազմել, արդեն վայելու է հայրիկ լինելու հաճելի պարտականությունը։

Վահանի տիկինը՝ Ջուլիետան, մայրիկ դառնալուց հետո իր օրվա մեծ մասը հենց իր դստրիկի հետ է անցկացնում՝ զբաղվելով նրա խնամքով ու հոգսերով։ Նշոնք, որ ամուսինները որոշել են դստրիկին Եվա անունը տալ։

Ջուլիետայի հրապարակած կադրերում երևում է, թե ինչքան ուրախ և ժպտերեսիկ բալիկ է փոքրիկ Եվան։ Նա մայրիկի հիմնական ուղեկցուհին է և շատ ջերմ ու դրական է արձագանքում, երբ մայրիկը ցանկանում է նկարահանել իրենց երկուսին։

Նշենք նաև, որ Ջուլիետայի հրապարակումներից պարզ է դառնում, որ Եվան երբեմն ժամանակ է անցկացնում նաև հայրիկի հետ։ Վահանն առանձնահատուկ ջերմությամբ է դստրիկին վերաբերվում։

Վահանի ու նրա փոքրիկ դստրիկի՝ Եվայի մասնակցությամբ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։