Մերի Մակարյանը տարիներ առաջ ընտանիք է կազմել Վարդանի հետ։ Նրանք մշտական բնակություն են հաստատել Ամերիկայում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել ընտանիքի առաջնեկը՝ չքնաղ դստրիկը, որի մասին Մերին բազմիցս պատմել է իր հետևորդներին։

Մերին տարբեր առիթներով խոստովանել է, որ ինքը հանրային մարդ է և պահում է իր հանրային ակտիվությունը, իսկ ամուսինը, հակառակը, չի սիրում հանրային ակտիվություն, ուստի Մերին խուսափում է նրան ցուցադրել։

Նույն սկզբունքով էլ Մերին դստերն է վերաբերվում։ Քանի որ ամուսինը չի սիրում, որ դուստրն էլ հանրային դառնա, Մերին սկզբունքորեն չի հրապարակում դստեր դեմքը։

Վերջերս Մերին մի անակնկալ լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ տաղանդավոր դերասանուհին շուտով երկրորդ բալիկին է լույս աշխարհ բերելու։ Մերին լուսանկարում սև զգեստ է կրում, որի վրա վառ գունավորված ծաղիկներ կան։

Մերիի այս լուսանկարին նրա հետևորդները շատ ջերմ են արձագանքել։ Դերասանուհին դեռ չի հանրայնացրել, թե սպասվող բալիկն ինչ սեռի է։