Ազատյանների ընտանիքում միակ որդու՝ Արմանի զոհվելուց հետո նոր լույսի շող է ծնվել։ Լույս աշխարհ է եկել նոր տղա, որին ծնոնղերը դարձյալ Արման են անվանել՝ համարելով, որ իրենց տղան է վերածնվել։

Ազատյանները նորածին Արմանին տարել են նախ Եռաբլուր՝ ավագ եղբոր շիրիմին այցելության։ Ազատյանների կողքին է այս կարևոր պահին Սեդա Ջավախյանը՝ դարձյալ պատերազմում զոհված մեկ այլ լուսավոր հերոսի՝ Գևորգ Ջավախյանի քույրը։ Նա նորածին Արմանի մասնակցությամբ կադրեր է տեղադրել իր հարթակում՝ գրելով․

«Մեր Արմանը վերածնվել է։ Փոքրիկ Արմանը կրում է իր եղբոր՝ Արման Ազատյանի անունը։ Շատ եմ գրկել նորածին երեխաների, բայց բնականաբար Արմանին գրկելը ուրիշ զգացողություն էր․ ոտքերս հուզմունքից դողում էին։

Փոքրիկին այսօր դուրսգրեցինք ու տարանք իր եղբոր ու եղբայրների մոտ՝ Եռաբլուր։ Ու ոնց Արմանի պապան ասեց. «Բերել ենք ստեղ, որովհետև երկնքից բլուրը ուրիշ ձև է երևում, գետնի վրա՝ ուրիշ…»։ Ապրես խաղաղ երկնքի տակ հրաշք»։