«Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է․․․» Արա Բաբլոյանը ցավալի հայտարարություն է տարածել

Հանրահայտ ու հեղինակավոր բժիշկներից մեկը՝ Արա Բաբլոյանը, Արաբկիր բժշկական կենտրոնի հարթակի միջոցով մի ցավալի հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նա մեծ ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է իր և իր գործընկերներից շատերի սիրելի ուսուցիչը՝ Ալբերտ Վանյանը, որը մանկական վիրաբույժ է եղել։

Ա․ Բաբլոյանի հրապարակման մեջ կարևորվում և արժևորվում է Ալբերտ Վանյանի դերը և նրա գործունեության նշանակությունը Հայաստանյան մանկական վիրաբուժության բարգավաճման և առաջընթացի գործում։

Նշվում է, թե որքան անչափելի են հանրահայտ ու հարգված պրոֆեսորի մարդկային արժանիքները, սերը փոքրիկներ, ինչպես նաև տարիքով երիտասարդ իր գործընկերների գործընկերների, սեփական մասնագիտության ու թանկագին հայրենիքի նկատմամբ։

Ա․ Բաբլոյանի հրապարակումը եզրափակվում է երախտագիտության հետևյալ խոսքերով․ «Ձեր գործն անմահ է, սիրելի պրոֆեսոր, շնորհակալություն Ձեզ, խաղաղություն Ձեր մարդասեր հոգուն»։ Նրա այս հրապարակման ներքո տեղ են գտել բազում ափսոսանքի ու գնահատանքի խոսքեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: