«Մարդիկ մերսեդեսները փոխանակում են հեծանիվների և «սամակատների» հետ, միայն թե հասցնեն փախչել»

Մինչ ռուսական ղեկավարությունը փորձում է լուծումներ տալ առկա խնդրային իրավիճակներին, ռուսական սահմաններին շարունակում են մարդկային մեծ կուտակումներ ավելանալ։ Այս առիթով Գոհար Հայրապետյանը հիշել է Վալենտինա Մատվիենկոյի մեկ տարի հնչեցրած միտքը։ Գոհար Հայրապետյանը գրում է․

«2021 թվականի դեկտեմբերին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն բացատրում էր, թե ինչու ռուսները չունեն փախստականներ ծանր ժամանակներում: «Որովհետև դժվար օրերին ռուսները միանգամից վազում են «վաենկամատ», թող մեր այսպես կոչված գործընկերները սա նկատի ունենան:

2022 թվական սեպտեմբեր․ Լարսի անցակետում մարդկանց կիլոմետրանոց հերթերի գոյացման պատճառով հումանիտար աղետ է սկսվում. չկա ջուր, սնունդ, զուգարան: Մարդիկ մերսեդեսները փոխանակում են հեծանիվների և «սամակատների» հետ, միայն թե հասցնեն փախչել»:

Իր միտքը եզրափակել է Գոհար Հայրապետյանը, իսկ գրառմանը կից տեղադրել է նաև Վալենտինա Մատվիենկոյի հիշյալ խոսքը ներկայացնող կարճ տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: