«Մանեին ծնողները երկար տարիներ են սպասել․․․» ուշագրավ մանրամասներ ուրախալի դեպքից

Շենգավիթ Բ/կ-ի հարթակում գրված է․ «Ծանոթացեք փոքրիկ Մանեն է, ով ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի եւ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ։

Մանեին ծնողները երկար տարիներ են սպասել։ Հղիության ընցացքում փոքրիկի մայրիկն անցել է լուրջ խնդիրների միջով, հղիության 22 շաբաթականում գրանցվել է ներարգանդային աճի դանդաղում եւ շուրջ 2 ամիս կինն անցել է ստացիոնար բուժում՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի հսկողության ներքո։

Նա վարել է հղիությունը եւ օգնել փոքրիկին լույս աշխարհ գալ։ Մանեն ծնվել է 1.2 կգ. քաշով, առաջին րոպեներից հետո ունեցել է շնչառական խնդիրներ եւ տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային եւ անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման» բաժանմունք։

Այնտեղ շուրջ մեկ ամիս նրա կյանքի համար պայքարել է նեոնատոլոգ Աիդա ՀակոբյանըՓոքրիկն արդեն իրեն հրաշալի է զգում, կշռում է 1,9 կգ., եւ ծնողների հետ գնում է տուն՝ նրանց կյանքը նոր լույսով լցնելու եւ ընտանիքը լիարժեք դարձնելու»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: