Մահազդ․ կյանքից հեռացել է նախարարի եղբայրը, ով պահեստազորի գնդապետ էր

Այսօր նախարար Վ Դումանյանը խիստ զբաղված էր ԵՊՀ-ում։ Մայր բուհը նոր ռեկտոր է ընտրել այսօր։ Հովհաննես Հովհաննիսյանն է ստանձնել նոր ռեկտորի հանձնառությունը։ Ընդ որում, միայն նա է ներկայացվել որպես թեկնածու։

Դրանից հետո օրվա ընթացքում հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է Վահրամ Դումանյանի եղբայրներից ավագը՝ Արթուր Դումանյանը, ով ժամանակին ծառայել է զինված ուժերում, իսկ այժմ պահեստազորի գնդապետ էր։ Արթուր Դումանյանի վախճանվելու մասին տեղեկությունը հայտնել է նաև նրա համերկրացի, հայրենակից, տավուշցի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։

«Մահազդ․ 64 տարեկանում կյանքից հեռացել է մեր լավ ընկերը, տավուշապաշտ հայրենակիցը, Տավուշ հայրենակցական միության խորհրդի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ավագ եղբայրը, պահեստազորի գնդապետ Արթուր Ժորայի Դումանյանը։

Վշտակցում ենք բոլոր Դումանյաններին և արծվաբերդցիններին։ Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Կոնդի եկեղեցում»,- իր հրապարակումը եզրափակել է տավուշցի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը՝ կիսելով նաև Արթուր Դումանյանի լուսանկարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: