«Ձեր փուչ մտքերն ու հոխորտանքները ընտանեկան միջավայրից դուրս մի՛ հնչեցրեք՝ անկախ ձեր զբաղեցրած պաշտոնից ու երևակայական ինքնակոչումից: Ողորմելինե՛ր․․․»

Գրող Խաչիկ Մանուկյանը, ով արցախյան վերջին պատերազմի ժամանակ կորցրել է որդուն, գրում է հետևյալը․ «Վերջապես լռե՛ք, դատարկախոսնե՛ր։ Այս կամ այն երկրի ողորմածությունն ակնկալող ողորմելինե՛ր, մեր երկրի բախտն ու ճակատագիրը որոշվում էր այնտեղ՝ ռազմադաշտում, որտեղ պայքարի ելան իսկական քաջերն ու ազգ-հայրենիքի նվիրյալները:

ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության խայտառակ պարտության արդյունքում՝ թուլամորթ, անկամ, անարի բարձրագույն հրամանատարական կազմն անկարող եղավ քաջերին վայել մարտավարություն իրականացնել:

Ձեր փուչ մտքերն ու հոխորտանքները ընտանեկան միջավայրից դուրս մի՛ հնչեցրեք՝ անկախ ձեր զբաղեցրած պաշտոնից ու երևակայական ինքնակոչումից: Ողորմելինե՛ր, Հայրենիքը մեր անմնացորդ սերն ու ապրեցնող արյունն էր ուզում, ձեր քնձռոտ մտքերով ու փուչ դատողություններով մի փորձեք ինքնամաքրվել ու արդարանալ:

Պատերազմ հաղթողներն են ընթացքը թելադրելու և բարբաջանքները չեն սաստելու այն: Եթե պատրաստ չեք անձնազոհ, մեծ պայքարին, ապա աշխարհաքաղաքացու ձեր բաժին զգեստները հագեք և սսկվեք՝ ճշմարտության լույսին մոտեցնող դարպասների սողնակի առաջ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: