Հանրահայտ ու տաղանդաշատ հաղորդավար Եգոր Գլումովը շատ է սիրում իր ընտանիքի անդամներին, նրանց հաճախակի է անդրադառնում իր հարթակում՝ կարևորելով բոլոր առիթները։ Պարզվում է՝ Գլումովի և նրա քույրիկի՝ Նռանե Գրիգորյանի միջև բավականին մեծ տարիքային տարբերություն կա։

Հաղորդավարը երկու լուսանկարների համադրություն է ներկայացրել՝ մեկնաբանելով դրանք։ Լուսանկարներից մեկն արվել է քսանհինգ տարի առաջ, երբ Գլումովի քույրիկը փոքրիկ, դեռ քայլել չկարողացող երեխա է եղել։ Ավագ եղբայրը, որ այդ ժամանակ բավականին մեծ է, նրան գրկել է լուսանկարում։

Մյուս լուսանկարնը մեր օրերում է արվել։ Այս լուսանկարում Գլումովը գրկել է արդեն քույրիկի՝ Նռանեի դստերը՝ նույն դիրքով։ Գլումովն այս լուսանկարների համադրամիասնությանը կից գրել է այսպիսի մեկնաբանություն․

«Ձախ կողմում ես քրոջս հետ եմ, իսկ աջում՝ նրա դստեր հետ։ Ձախ և աջ լուսանկարի միջև անցել է քառորդ դար։ Կարծես մեկ օրում լինի»։