Հայտնիների հուզիչ շնորհավորանքները մայրության տոնի առիթով․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Մայրության օրը շատերին է այսօր հուզիչ շնորհավորական հրապարակումներ գրելու առիթ տվել՝ դրանք հանրայնացնելով համացանցում։ Շատերից է Գագիկ Ծառուկյանը, որն իր մայրիկի հետ համատեղ լուսանկարով է շնորհավորել մայրերին։

Վահե Էնֆիաջյանը, տեղադրելով իր ու տիկնոջ լուսանկարը, գրել է․ «Այսօր Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է, ուստի մաղթում եմ, որ Ձեր սրտերում և օջախներում տիրի սերն ու բարությունը: Միշտ ժպտացեք և հիշեք, որ Ձեր ժպիտները գարուն են բերում տարվա բոլոր եղանակներին: Շնորհավորում եմ»։

Սեփական տոնը շնորհավորել է Մոնիկա Նազարյանը՝ դստրիկի հետ համատեղ լուսանկար տեղադրելով։ Նա ժամանակակից ամենաօրինակելի մայրիկներից է։

Սիլվա Հակոբյանը, որ նույնպես հետևողական և հոգատար մայրիկ է, իր գեղեցիկ լուսանկարներից մեկով է շնորհավորել բոլոր մայրիկներին։

Հետաքրքիր լուսանկարով մայրերի տոնը շնորհավորել է նաև Թաթա Սիմոնյանը, որը դեռ մանկուց մայրիկի մեծ է տեսել ծնողական սիրո ամբողջականությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: