«Մագավտո» հեղինակային հաղորդաշարից հայտնի դարձած ինքնատիպ հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Նա մշտապես թարմ ու երիտասարդ տեսք ունի, իսկ տարիքի մասին ավելորդ է խոսելը։

Հաղորդավարուհին մեկ տղա ունի։ Նա տարբեր առիթներով խոստովանել է, թե որքան հոգատար զավակ է իր տղան, և որ նա հաճախ է հենվում տղայի հուսալի ուսերին։

Մագան իր ծննդյան օրը կրկնակի տոն է նշում։ Այդ օրն է նա ծնունդ տվել իր հայտնիության գրավական դարձած «Մագավտո» հեռուստանախագծին։ Այն եթերում է արդեն քսան տարի՝ 2001 թվականից։

Մագան համառ ու հետևողական բնավորության տեղ անհատ է, ով կարողացել է իրագործել իր երազանքներն ու նպատակները աշխատասիրության ու անկոտրում բնավորության շնորհիվ։ Այմժ նա կարողանում է կազմակերպել իր առօրյան ըստ ցանկության։

Վերջին շրջանում հաղորդավարուհուն հաճախ կարելի է տեսնել բարեգործական ծրագրերի մեջ։ Նա ներգրավվում է արցախցիներին օգնող ծրագրերում՝ աջակցելոբ օգնության կարիք ունեցողներին և կարիքավորներին օգնողներին։