Հայտնի է դարձել, թե քանի գերի է վերադարձել և ո՞վ է վերադարձողների մեջ

Արդեն մի քանի ժամ է, ինչ լրատվականները ոչ պաշտոնական աղբյուրներից իրազեկվել են, որ օրվա ընթացքում սպասվում է գերիների նոր խմբի վերադարձ Բաքվից։ Այս լուրն իմանալուց հետո շատ լրատվական միջոցների ներկայացուցիչներ փորձել են լրացուցիչ տեղեկություններ հայթայթել։

Անի Քոչարը քիչ առաջ վերադարձող գերիների մասին ճշգրտող հրապարակում է արել՝ ներկայացնելով, թե ինչ է իմացել այդ մասին։ Նա տեղեկացել է, որ վերադարձել են հինգ գերի։

Բացի այդ կա տեղեկություն, որ վերադարձող գերիների մեջ է նաև Էրիկը։ Էրիկին շատերը արդեն գիտեն ադրբեջանական լրատվամիջոցների համրայնացրած տեսանյութի միջից։ Վերջերս Էրիկի ծննդյան տարեդարձն էր։

Անի Քոչարը տեղեկացրել է նաև, որ անձամբ կարողացել է կապ հաստատել Էրիկի մորաքրոջ հետ, ով էլ ուրախությամբ հաստատել է, որ Էրիկի վերադարձի մասին տարածվող լուրը համապատասխանում է իրականությանը, նա վերադառնում է։

Շատերը գրել են, որ թեև անձամբ չեն ճանաչում Էրիկին, բայց նրա մասին շատ են մտածում և անկեղծորեն ուրախացել են։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: