Սիրված ու բավականին ճանաչում ունեցած արտիստուհի Աննա Մանուչարյանը հայտնի է սիթքոմերում և հումորային ֆիլմերում իր կերտած կերպարներով, որոնք հիմնականում ներկայացնում են ոչ ժամանակակից, վայրի կնոջ կերպար։

Աննան իր արտաքին հմայքով ու արտիստական տաղանդով շատերի ուշադրության կենտրոնում է։ Նա վաղ տարիքում ընտանիք է կազմել՝ ունենալով մեկ աղջիկ, սակայն նրա կազմած ընտանիքը երկար կյանք չի ունեցել։

Արտիստուհին աղջկա հետ տեղափոխվել է հայրական տուն, որտեղ էլ մանկավարժ մայրիկի, երաժիշտ հայրիկի և եղբոր օգնությամբ լիարժեք ընտանեկան ջերմությամբ է շրջապատել դստերը։ Շատերին է հայտնի արտիստուհու դստեր վերջին ազդեցիկ հաղթանակը Եվրոտեսիլում։

Դեռ 2015 թվականին իր տված հարցազրույցներում արտիստուհին նշել էր, որ դստեր հետ էլ իրեն լիարժեք երջանիկ է զգում և ամենևին էլ պատրաստ չէ նոր ընտանիք կազմել։ Սակայն վերջերս դերասանուհին փոխել է սոցհարթակում իր կարգավիճակը՝ նշելով, որ ամուսնացել է։

Աննան այլ մեկնաբանություններ այս առիթով դեռ չի տվել, իսկ ինքն այս փուլում զբաղված է իր ունեցած գեղեցկության սրահի կառավարման հարցերով։