Հայկ Աղաջանյանի և Տաթևի հուզիչ սիրո պատմության, հարսանեկան արարողության մանրամասների մասին

Քառասունչորսօրյան մեզ տվեց հերոսների նոր անուններ, որոնք իրենց վարքով դարձան չափանիշ երիտասարդների համար։ Աղաջանյան Հայկը նրանցից մեկն է։ Նա պետք է բժիշկ դառնա։ Մարտերի մեկնարկից հետո Հայկը բուժակի կարգավիճակով շտապել է Արցախ։

Մարտի դաշտում ապագա բժիշկը մասնագիտական օգնություն է ցուցաբերել հայրենասեր տղաներին։ Նա իր ընկեր Արթուրի հետ ճանապարհին հակառակորդի կրակահերթին է հանդիպում՝ վիրավորում ստանալով։ Նրան մի կերպ է հաջողվում փրկել։

Հիվանդանոցում հաղթելով մահվանը՝ Հայկը որոշում է, որ պետք է ապրի նաև իր մահացախ ընկերների չապրածը իրականություն դարձնելու համար։ Ահա նախօրեին Հայկի ամուսնության արարողությունն էր։ Հայկը ընտանիք կազմեց Տաթևի հետ։

Հայկի ու Տաթևի սիրո պատմությունը շատ գեղեցիկ ընթացք է ունեցել՝ հաղթահարելով լուրջ դժվարություններ։ Երիտասարդներն իր վերջո ընտանիք կազմելու կարևոր որոշում են կայացրել՝ կազմակերպելով զուսպ ու գեղեցիկ հարսանեկան արարողություն։

Հայկի ու Տաթևի հարսանեկան արարողության ուշագրավ կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: