Հեղինակավոր ու մեր օրերի լեգենդար բժիշկներից մեկը՝ Հրայր Հովագիմյանը, բոլորում է ծննդյան վաթսունինը տարին։ Նա ծնունդով Հալեպից է։ Սովորել է Հալեպի բժշկական ֆակուլտետում։ Հետո վերապատրաստաման տարատեսակ կուրսեր է անցել ամերիկյան մի շարք խոշոր քաղաքների բժշկական հաստատություններում։

Տարիներ անց հաջողությունների և ձեռքբերումների հասած բժիշկը նաև Հայաստան է գալիս։ Նա իր մասնագիտական արդյունավետ գործունեության շնորհիվ կարողացել է բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել, լինել ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկը։

Հրայր Հովագիմյանը պարբերաբար եղել է պետական մարմինների ուշադրության կենտրոնում, պարգևատրվել հուշամեդալներով ու պատվոգրերով։ Նա նաև վերապատրաստումների դասընթացներ է իրականացնում Հայաստանում գործող բժիշկների, ոլորտի այլ պատասխանատուների հետ։

Հրայր Հովագիմյանն է հիմնադրել հայաստանյան մանկական սրտավիրաբուժության բաժինը՝ արժանանալով նաև ազգային հերոսի կոչմանը։ Իր աշխատանքն անդուլ ու անտրտունջ կատարող բժիշկը նաև բավականին համեստ է։ Նա տարբեր առիթներով իր պատրաստակամությունն է հայտնել հայրենիքին անմնացորդ ծառայելու համար։