Ընդամենը հաշված րոպեների ընթացքում պատրաստվող այս տորթը կարելի է ստանալ ընդամենը մի քանի մթերքների միախառնումից.
Պահանջվող կաթնաշոռը կարելի է և՛ ստանալ տան պայմաններում, և՛ գնել՝ ըստ նախասիրության: Կաթնաշոռը ցանկացած խտության թթվասերի, վանիլային շաքարի, խտացրած կաթի հետ բերել միասեռության աստիճանի: Այդ հարցում կօգնի բլենդերը:

Կրեմային խառնուրդին խորհուրդ է տրվում ավելացնել նաև քիչ քանակությամբ մշակված ժելատին:

Տորթի համը ձևավորվում է նաև ընտրված թխվածքաբլիթների՝ պեչենիների որակից ու համից: Ցանկալի է ընտրել շոկոլադային հիմքով պեչենիներ:

Պեչենիները դասավորել սննդային ցելաֆոնապատ համապատասխան տարրայի մեջ, պատել կրեմային հաստ շերտով, հետո դարձյալ պեչենիները համաչափորեն դասավորել կրեմի մակերևույթի վրա:

Ստացված տորթային մասսան թողնել սառելու և մթերքների ներծծվելու համար՝ նախապես շոկոլադային մածուկով նախշեր անելով: Մի քանի ժամ հետո կտրել: Խորհուրդ է տրվում կտրել շեղակի կտրվածքով:

Այդպես ավելի գեղեցիկ ու շքեղ տեսք է ստանում տորթի կտրված հատվածը: