«Հա, ժող ջան, Մակրոնն իսկապես հայ է։ Լոռեցի է։ Մինչ հիմա ավագ սերնդի ախթալեցիները հիշում են իր հորը»

Պատմաբան Վահե Լորենցը, որ հաճախ սարկաստիկ, հումորային հրապարակումներ է անում, իր հարթակում գրել է․ «Հա, ժող ջան, Մակրոնն իսկապես հայ է։ Լոռեցի է։ Մինչ հիմա ավագ սերնդի ախթալեցիները հիշում են իր հորը։

Նա մեր Բարիտ թաղամասի մանկապարտեզն է հաճախել, մեր հարևան Վարդուշ ծյոծան նրա դաստիարակն ա եղել։ Ասում ա, Մակրոնը ռուսական հոսքից դաստիարակ թուրք Լեյլային սիրահարված էր, համա էս լաչառը մերժել էր երեխին, թե բա՝ պուճուր ես։ էդ պատճառով Մակրոնը ողջ կյանքում թուրքերին տանել չէր կարողանում։

1988-ից հետո Մակրոնի հայրն ու հորեղբայրը միասին խոպան գնացին։ Ոնց են արել՝ Ֆրանսիա են հասել։ Էնտեղ երկու եղբայրներ կոոպերատիվ են բացել՝ մակարոնի ու վերմիշելի արտադրություն դրել ու շատ արագ հարստացել։

Համա դե հայի խասյաթ ա, իրար հետ չեն կարողացել յոլա գնան։ Իրարից հեռացել են, բիզնեսն էլ կիսել։ Ու թշնամանքն էնքան մեծ ա եղել, որ Մակրոնի հայրը, որ արտադրամասի մակարոնի ցեխի պատասխանատուն էր՝ Մակրոն գրվեց ազգանունով, իսկ եղբայրը որ վերմիշել էր արտադրում՝ Վերմիշև։

Իսկ ինքը, Ֆրանսիայի էսօրվա պրեզիդենտ մեր ախպերը անձնագրով Մանվել Մակարյան է։ Էդ ֆրանսիացիք են նրա անունը փոխել ու Էմմանուել Մակրոն դրել։

Էնենց որ՝ ապրի հայ ժողովրդի մեծ զավակ Մանվել Մակարյանը։ Հայության փրկությունը Ֆրանսիայի լոռեցիներից է գալու»։

Рейтинг
( 7 оценок, среднее 4.29 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: