Օգտակար ու դիետիկ այս կոտլետներն անտարբեր չեն թողնի ոչ մեկին։ Ավելին, դրանք չենք տապակելու թավայի վրա՝ այն լիովին դիետիկ դարձնելով։ Բացի այդ, այս բաղադրատոմսը չի պարունակում միս, այդ պատճառով այն կարելի է օգտագործել պահքի շրջանում։ Հնդկաձավարը համարվում է դանդաղ ածխաջուր, որը երկար ժամանակ է մարսվում օրգանիզմի կողմից և լիարժեք էներգիայի պաշար տալիս՝ երկար ժամանակի համար։ Համոզված եղեք՝ այս կոտլետներից հետո 3-4 ժամ կուշտ եք լինելու։

Անհրաժեշտ է
Հնդկաձավար՝ 300 գ
Սոխ՝ 1 հատ
Կանաչի՝ ըստ ճաշակի
Աղ, սև պղպեղ, պաքսիմատ

Պատրատսման եղանակը
Հնդկաձավարը լվանալ, ջուր լցնել վրան և եփել՝ մինչ լիովին պատրաստ լինի։ Ապա հարել բլենդերում՝ մինչ միասեռ կդառնա։ Զանգվածն արտաքնապես պետք է նմանվի պաշտետի։ Սոխը մաքրել և մանր մասնատել։ Հնդկաձավարային ֆարշի մեջ ներմուծել սոխը, աղ ու պղպեղ անել՝ լավ խառնելով։

Կոտլետներ ձևավորել, թաթախելով դրանք պաքսիմատի մեջ և դնել ջեռոցի թավայի վրա՝ թխելով 180աստիճանի ներքո՝ 15ից 20 րոպե։