Տարիներ առաջ երաժշտական հեռուստանախագծերից մեկի շրջանակներից հայտնի դարձած երգչուհի Նարե Գևորգյանը մինչ այժմ կարողանում է ճիշտ օգտագործել իրեն տրված հնարավորությունը և մնալ ուշադրության և խոսակցությունների կենտրոնում։

Նարեն տարիների ընթացքում շատերին կարողացավ գերել և հուզել իր սրտառուչ ու գեղեցիկ կատարումների շնորհիվ։

Հատկանշական է, որ երգրուհին մշտապես փորձում է կատարել այնպիսի թեմայի և բնույթի ստեղծագործություններ, որոնք միանգամից ընդունվում ու սիրվում է հանրային լայն շրջանակների կողմից։

Շատերի նման, Նարեն ևս վերջերս ինստագրամյան հարթակի համապատասխան բաժնում պատասխանել է իր երկրպագուների ուղղած հարցերին։ Հարցերից մեկը Կարեն Ասլանյանին ճանաչելու առիթի մասին է եղել, իսկ պատճառն այն էր, որ Նարեն վերջերս Կարենի և Մարինկայի հետ արտերկիր էր մեկնել։

Նա նշել է, որ այցը գործնական նպատակով է եղել, իսկ Կարենն իր ճանաչած ամենից լավ մարդկանցից մեկն է։ Նրանք իրար ճանաչում են շուրջ մեկ տարի։ Նարեն հերքել է լուրերը, թե նշանվել է։