Հայոց սիրելի պարծանքներից մեկը՝ Ռոզի Արմենը, նշել է ութսունչորսամյա տարեդարձը։ Նա ծնվել է Նվարդի ու Խուրշուդի ընտանիքում։ Ընտանիքը տասնհինգ թվականի դեպքերի արդյունքում տեղահանվածներից է եղել։

Մինչ Խուրշուդն ու Նվարդը երազում էին իրենց դստերը բժշկի մասնագիտության մեջ տեսնել, նա դեռ վաղ մանկությունից սկսեց երգել։ Նրա մոտ դա այնքան լավ էր ստացվում, որ այլ բնագավառի մասին մտածելն արդեն անիմաստ էր դառնում։

Երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով՝ Ռոզին ճակատագրական որոշում է կայացնում։ Նա որոշում է միառժամանակ լքել բեմը, որ լինի մանկահասակ որդու կողքին, քանզի որդին դայակին ավելի ջերմ էր ընդունում, քան մայրիկին։

Զավակի մեծանալուց հետո Ռոզին կրկին բեմ է վերադառնում նոր շուքով ու ոգևորությամբ։ Նրան դարձյալ լավ են ընդունում։ Նա երկու զավակների մայր է։ Ավագը՝ Արմենը, գնացել է մայրիկի գծով՝ դառնալով տաղանդավոր կոմպոզիտոր։

Ռոզիի համար ընտանիքը շարունակում է մնալ առաջին տեղում։ Նա հատկապես առանձնահատուկ սիրով է խոսում թոռնիկի մասին, որին Նոյ են անվանակոչել։