Ինչպիսի՞ն է սիրված դերասանուհի Անի Քոչարյանի որդին և ինչո՞վ է նա հիմա զբաղվում

Սիրված դերասանուհի Անի Քոչարյանը մի զավակ ունի՝ Աբելը, ով որոշել է կայանալ հենց մայրիկի ոլորտում։

Դերասանուհին դեռ մանկության տարիներին որդու մեջ որոշ գծեր է նկատել, ինչն էլ թույլ է տվել ենթադրելու, որ որդին ևս իր մասնագիտական գիծն է ընտրելու։

Ժամանակը ցույց տվեց, որ մայրը չի սխալվել։ Աբելը լրջորեն տարված է կերպարանափոխության արվեստով, ընտրել է ռեժիսուրայի ոլորտը և հետաքրքրված է կինոյով ու թատրոնով։

Աբելի դասախոսը Քրիստ Մանարյանն է։ Տղան իր դասախոսի հետ արդեն առաջին քայլերն է արել «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմում։

Մայրը խոստովանում է, որ դիտելով ֆիլմը՝ հասկացել է, որ որդին ունի լուրջ նախադրյալներ ոլորտում կայանալու համար։ Այժմ Աբելն ընդգրկված է «Խաբկանք» հեռուստասերիալի աշխատանքների մեջ։

Այստեղ նա հանդես է գալիս որպես դերասան։ Անի Քոչարյանը նշում է, որ ինքը չի միջամտում որդու մասնագիտության ընտրության հարցին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: