Եվրոտեսիլում մեր հաղթանակը երկրի ներսում որոշ ուժեր քաղաքականացնելու փորձեր են անում՝ շրջանառելով դավադրապաշտական տարատեսակ կարծիքներ։ Այս արձագանքները մեծ քննադատության են արժանանում այլոց կողմից։

Հատկանշական է, որ առաջին հարցը ադրբեջանական կողմի հաջորդ տարվա մասնակցության խնդիրն է եղել։ Հայ օգտատերերը միմյանց հարց են տալիս, թե արդյոք ադրբեջանական կողմը մասնակցելո՞ւ է հաջորդ տարվա Եվրոտեսիլին։

Քիչ առաջ համացանցում հայտնվեցին ուշագրավ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ադրբեջանական երկիրը ներկայացնող մասնակից աղջիկը մոտենում, գրկում Մալենային և շնորհավորում նրան։

Այս ժեստը փոքրիկ ադրբեջանուհու կողմից շատ հետաքրքիր և ուշագրավ քայլ է, և միանգամայն բնական է, որ այն արժանացել է երկկողմանի քննարկումների։ Ամեն դեպքում, արձանագրենք, որ ադրբեջանուհու քայլը խրախուսական և կառուցողական է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այս տարվա մրցույթի ժամանակ Սոնա Ազիզովան է ներկայացրել։ Քվերակության վերջնարդյունքում Սոնան հինգերերոդ հորիզոնականում էր հայտնվել։