Իմ գանձը ու իմ սերը. Դիանա Գրիգորյանի ուշագրավ հրապարակումը

Հանրահայտ սցենարիստ ու նաև հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը դեռ վաղ երիտասարդ տարիքից ներգրավվել է հեռուստատեսային գործունեության մեջ՝ մինչ այսօր իրականացնելով բազում հետաքրքիր նախագծեր ու պրոյեկտներ։

Դիանան առիթների դեպքում մշտապես շեշտում է, որ իր նվաճումների համար մշտապես ու հիմա էլ պարտական է իր հորն ու մորը, քանի որ նրանց մշտական աջակցության շնորհիվ է հասցնում իրականացնել իր բոլոր ծրագրերը։

Դիանայի հայրը վաղ է մահացել։ Այժմ նրա կողքին է մայրը, առանց որի Դիանան իր կյանքը պատկերացնել չի կարող։ Նա հաճախակի է ասում, որ մայրն իրեն ազատել է բազմաթիվ կենցաղային ու կազմակերպչական հարցերից՝ դրանք հրաշալի իրականացնելով։

Վերջերս Դիանայի հարթակի հետևորդներից մեկը գովեստի ջերմ խոսքեր էր գրել Դիանայի մայրիկի հասցեին՝ ասելով, որ չնայած անձնապես չի ճանաչում նրան, սակայն նրա շրջապատում առկա մարդկանց հրապարակումներից հասկանալի է դարձել, որ նա շատ հոգատար ու լավ կին է։

Ի պատասխան այս կարծիքի՝ Դիանա գրել է, որ մայրն իր գանձն ու սերն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: