«Պատվից առավել» սերիալից հանրաճանաչ ու սիրելի դարձած Նաստյա Գոլովկոյի կյանքում վերջերս երջանկաբեր շրջան է ընթանում, որի հանգուցալուծումը Նաստյայի ու Վահեի ամուսնության ինքնատիպ արարողությունն է եղել։

Մինչ Նաստյան ստանում է շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ամուսնության առիթով, որոշ հետևորդներ իրենց քննադատական խոսքն են ուղղում արտիստուհուն՝ ասելով, որ նա ավելի լավին է արժանի, որ նրա ամուսինը գեղեցիկ չէ, տղամարդու տեսք չունի։

Այս մեկնաբանությունն այնքան է վիրավորել Նաստյային, որ նա տեղադրել է տվյալ օգտատիրոջ մեկնաբանությունը՝ բավականին կտրուկ արձագանքելով նրա խոսքերին և վստահություն հայտնելով, որ էջը ֆեյք է։ Նա նախ ամոթանք է տվել աղջկան անդաստիարակ լինելու համար։

Ապա ծաղրական տոնով ներողություն է խնդրել նրանից, որ նախապես նրա հետ չի քննարկել, թե ում հետ կարելի է ամուսնանալ, ով է իրեն առավել արժանի, ապա նաև հավելել է, որ իր ամուսինն այդ աղջկանից արտաքնապես շատ ավելի գեղեցիկ է։