Իմ 15 տարեկան կյանքերը․ Մենչը հրապարակել է երկվորյակ զավակների հոբելյանական լուսանկարները

Հանրահայտ պրոդյուսերներից, շոուբիզնեսյան տաղանդավոր ու բազմաշնորհ դեմքերից մեկը՝ Պետրոսյան Արմենը, տարիների ընթացքում ոչ միայն կարողացել է արժեքավոր աշխատանքներ անել իր գործունեության ոլորտում, այլ նաև կառուցել է ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիք։

Այդ ընտանիքում երեք զավակ է մեծացել, որոնցից երկուսը երկվորյակներ են։ Մենչը հաճախ է իր հրաշալի երեխաների, ինչպես նաև գեղեցկուհի տիկնոջ մասնակցությամբ հրապարակումներ անում՝ հպարտանալով նրանց գոյությամբ։

Մենչը նաև որոշակի ազատություն է տվել իր զավակներին ու կնոջը՝ սեփական գործունեության ոլորտ ունենալու և կայանալու համար։ Ընտանիքի կրտսեր զավակները օրերս բոլորել են տասնհինգ տարին։

Այս առիթով Մենչը նրանց մասնակցությամբ գեղեցիկ կադրեր է հրապարակել՝ շնորհավորելով նրանց համատեղ տարեդարձը։ Նրա տեղադրած կադրերից մեկում ընտանիքն ամբողջական կազմով է։ Որտեղ էլ արված լինեն լուսանկարները, որտեղ էլ գտնվի ընտանիքը, Մենչը մշտապես գտնվելու վայր է նշում Հայաստանը։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: