«էն սիրունիկ կինը, որ մոտենում է, համարյա ինը ամսական հղի է ու իմ կինն է․․․» գեղեցիկ ու հուզիչ պատմություն հայաստանյան առօրյայից

Անահիտ Արամունին պատմում է․ «Վաղուց է, որ անուշ բան չեմ պատմել. սահմանի դեպքերը չեն թողնում, բայց սա պետք է պատմեմ: Հեծանվովս թեթև զառիվերով բարձրանում էի, դիմացս ելան երկու երիտասարդ հեծանվորդներ, դանդաղեցրին իրենց ընթացքն ու՝

— Տիկին, կարելի է մեկ րոպեով իջնեք հեծանվից:

— Ինչու՞,- զարմացա ես:

— Իջեք, իջեք, մեկ րոպե միայն:

Իջա: Նրանք իրենց ուսապարկերից արագ հանեցին օդմղիչ գործիքներ և սկսեցին օդ մղել իմ անիվների մեջ:

— Տիկին,- ասաց տղաներից մեկը,- էդպես անօդ անիվներով քշելը շատ դժվար է՝ հատկապես զառիվեր, ծնկներդ կվնասեք: Այ հիմա հանգիստ քշեք:

— Վայ, տղաներ ջան, հիմա ես ինչպես շնորհակալ լինեմ ձեզ:

— Ասեմ ինչպես,- վրա բերեց առաջին տղան քաղցրությամբ,- էն սիրունիկ կինը, որ մոտենում է, համարյա ինը ամսական հղի է ու իմ կինն է, մեզ բարի զավակ մաղթեք: էդքան բան:

— Վահ, սիրեմ ձեզ ու ձեր ապագա բալիկին: Կովիդ չլիներ՝ երեքիդ էլ ամուր կգրկեի: Հազար օրհնանք ձեզ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: