«Էդպիսի բազմաթիվ երեխաների եմ հանդիպում գործիս մեջ, որ մաման ծեծումա ու փակումա չուլանում, լույսն անջատում․․․»

Նարինե Բաղդասարյանը գրում է․ «Հիմնականում մարդիկ շատ բարեհամբույր էներգիայով են ինձ մոտենում, թե բա նկարվենք, մենք ձեզ սիրում ենք, կարդում ենք եւ այլ։ Երեկ խանութում ընտանիք էր, բոլորը կանայք էին, չեմ կարող ասել քույրեր էին, թե հարս ու տալ, բայց ինչ ժպտերես էին, բարեւիցին իրար դրական փոխանցեցինք, մի քանի քայլ առաջ գնացի, մի հատ ջղայն դեմքով ծյոծ, հոնքերը սեւ տատու արած, վրայից կարիչնիվիով կորեկցիա արած, երեւի դրանից էր նաեւ դեմքը ջղայն դարձել, կիսաշրջազգեստ՝ նամուսով բլուզկա՝ ինքը թմբլ, բլուզը լաավ քիփոտ, որ ընդգծի, կարմիր շրթներկ, շաատ երկար դնովի թարթիչներ, ու աղջիկ ժամանակներից ստացած ինչքան ոսկի ուներ, մի խոսքով իմ տպավորությունն եմ պատմում, մի հատ չափչփեց ինձ ոտքից գլուխ, դա այն հայացքներից էր, որ արտահայտում էր իր ողջ նեգատիվը, ես ի դեպ հայացք կարդալու վարպետ եմ, սաներս դա լավ գիտեն, հստակ չեմ սխալվում, մարդու ամեն միմիկան այնքան բան է պատմում իր մասին։

Հետեւից մի երեխա էր քայլում տխուր դեմքով, մի հատ գոռաց՝ աղջի արագ քայլի հլը։ Երեխան իրեն վատ զգաց, նայեց կողքերը, ինքն էլ թե բա անցի առաջ հլը, տանը հաշիվներդ կմաքրեմ, հասարակության մեջ բարձրաձայն երեխա «դաստիրակող» մամաներից էր, որը հավանաբար հեչ չէր հավանում ինձ, երեւի էն վատ քոմմենտ գրողներից էր, մեկ -մեկ կան, հայտնվում են թաքստոցներից։

Երեխան սարսափած առաջ ընկավ, պատկերացրեցի տանը իր վիճակը…ու էդպիսի բազմաթիվ երեխաների եմ հանդիպում գործիս մեջ, որ մաման ծեծումա ու փակումա չուլանում, լույսն անջատում, դե ամեն մարդ իր գիտակցության չափով է տալիս իր երեխային, ասելս այն է թե, ծյոծեր, հետո լուրջ ծախս ունեք, հոգեբան, հեգեթերապեւտ, եւ այլն… հեղինակը դուք եք բազմաթիվ դժբախտությունների։ Մի սպանեք ձեր երեխաների ժպիտը։

Իսկ երբ քառասուն տարեկան կինը գալիս է եւ ասում մամաս թույլ չի տալիս գամ յոգայի, հասկանում եմ, որ էս կինը էն ծյոծի տեսակի մամա ունի, ասենք բուրդ չփխելու փայտով կչփխի, ամեն ինչից կզրկի, թե բա յոգաս որնա, վեր ընգի տունը, լիքը գործ կա։

Ծյոծի տեսակներից շատ կա, դե տարբեր, օրինակ սանիս ասած, Ուսուցիչ ջան, ինչ գալիս եմ ձեզ մոտ յոգայի, ընկերուհիս հետ չի շփվում, ոչ մի տառ, միայն բարեւ…ասեմ էլի լավա, կարող էր խաչով աղոթք կարդալ դեւերին քշելու համար։

Պոստիս նպատակը ծյոծերին դատելը չէր, երեխաների հոգեբանական խնդիրների արմատներից մեկը մասին խոսելն էր, ու այդ նույն ծյոծերից մեկը իր դստերն ասել էր, որ սեքսը մեղքա, ու խեղճ աղջիկը ամեն հարաբերությունից հետո գնում էր եկեղեցի մեղքը քավելու, ամեն սեքսը վրան շատ թանկ էր նստում, ես իրական դեպք եմ պատմում, հետաքրքիր է, ծյոծի երեխան էլ մեղքի հետեւանք էր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: