Հայկ Ստեփանյանը գրում է․ «Երեկ խոսում էի 44֊օրյա պատերազմում զոհված հերոսներից մեկի մայրիկի հետ, ով օրեր առաջ մասնակցել էր տիկին Հակոբյանի կազմակերպած երեկոյին։

Շատ վիրավորված ու հուզված ինձ ասում էր, որ իրեն ինչ ասես ասում են ու վիրավորում են։ Ուղղակի խոսքեր չունեմ։ Դուք վիրավորում եք հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսի մայրիկին։ Դուք նրա արնահոսող վերքերն եք ցավեցնում, բայց գլուխներդ ցցած գնում եք Եռաբլուր ու հայրենասիրական ճառերով կենացներ եք խմում։

Դու՛ք, Արցախի համար ռեստորանում կենաց խմողներ ու այդպես էլ Արցախ չհասածներ, պատերազմի օրերին Երևանի սրճարաններում նստածներ, Արցախից սեպտեմբերի 27֊ից փախածներ ու կնոջ շրջազգեստի տակ մտածներ, Հայաստանի եռագույնը մեքենայի վրա կապած Երևանում «մուղամը քոքած ֆռֆռացողներ», մինչև Գորիս հասած ու հյուրանոցում պաղկվածներ․․․

Ո՞վ է ձեզ թույլ տվել ուրիշին ասել, թե ինչպե՞ս ապրի, ո՞վ եք դուք, որ հերոսների ծնողներին թելադրեք ինչպե՞ս ապրել։ Էդ ո՞վ է, որ իրեն Հիսուսի տեղն է դրել և մարդկանց ճակատագրեր է որոշում»։