Հայտնի բլոգեր և լրագրող Բորիս Ֆոկինը, հաշվի առնելով դեպի հայկական տարածաշրջան ռուսների մեծ ներհոսքով, իր հետևորդներին ներկայացրել է Հայաստանի կյանքը և աշխատանքի հնարավորությունները։

Տեսանյութից պարզվում է, որ Ֆոկինն իր ընտանիքի հետ Հայաստանում է ապրում արդեն վեց տարի։ Նա խոստովանում է, որ իրեն հաճախ են հարցրել, թե ինչու է ընտրել Հայաստանը և ինչու է ապրում այնտեղ։

Վեց տարի առաջ աշխատանքի բերումով Հայաստան եկած Ֆոկինը խոստովանում է, որ Հայաստանում մնացել է արդեն սիրով, իսկ առաջին հաճելի ու կարևոր փաստը անվտանգությունն է։ Նա նկատել է, թե ինչ անվտանգ են այստեղ իր երեխաները։

Ֆոկինը նկատում է, որ Հայաստանում մեծ են կայանալու, ռեալիզացվելու հնարավորությունները։ Հայաստանում նա համադրել է բոլոր առավելություններն ու թերությունները՝ գտնելով, որ այլ երկրների համամեատությամբ այստեղ առավելությունները շատ են։

Ստորև կցված տեսանյութում հրաշալի կերպով երևում է մեր երկրի բոլոր գեղեցիկ ու նպաստավոր կողմերը օտար աչքի տեսանկյունից։ Տեսանյութը՝ վարը։