Լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը գրում է․ «Բոլորի ցուցակների առաջին տասնյակները ծիծաղելիորեն հայտնի են, բայց, ցավոք՝ հայտնի չէ մեր առաջիկա տասն օրվա ապագան անգամ։ Էդ, որ բոլորն ասում են ապագա կա, ապագա կա, էդ էն շա~տ հեռու ապագայի մասին են ասում։ Բա՝ հո առաջիկա տասն օրվա ապագայի մասին չէի՞ն խոսելու։

Ցուցակների սահմանները, փաստորեն, արդեն գծված են։ Սա ավետվում է հերոսաբար։ Ուղղակի պետության սահմաններն են չգծված։ Ու այդ երկու սահմանների բուֆերային գոտում թևածում է բոլորի ցինիզմի ու անպատասխանատվության սահմանը։

Էլի Վանո Սիրադեղյանին հիշեմ. «Եթե մի մարդ մի անգամ մասնակցում է հեղափոխությանը, կարգին, առաքինի մարդ է, երկրորդ անգամ մասնակցողը՝ վտшնգավոր է իր համար, իր ընտանիքի համար, իր շրջապատի, իր պետության, իր ժողովրդի համար»։

Սպասենք վտшնգավորների երկրորդ, երրորդ, չորրորդ, տասներորդ գալստյանը։ Սահմանի հերն էլ шնիծած»։