Դեպի Գյումրի․ Հարութ Փամբուկչյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է Գյումրի հասել

Լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում է և հյուրընկալվում է հայկական տարբեր հետաքրքիր վայրեր ու մասնակցում է մշակութային կարևոր իրադարձությունների։ Երգիչը այսօր այցելել է Գյումրի։

Հայկական ինքնատիպ մշակութային դիմագիծ և կոլորիտ ունեցող քաղաք հայտնի երգիչը հասել է՝ որոշ փորձություններո հաղթահարելով։ Նրա տեղադրած տեսանյութից պարզ է դառնում, որ ճանապարհին նրանց մեքենան խափանվել է։

Երգիչը ստիպված է եղել անձամբ հրել մեքենան՝ այն աշխատացնելու համար։ Արդեն Գյումրիում Հարութ Փամբուկչյանը շնորհակալագրի է արժանացել քաղաքապետի կողմից, քանի որ նա 1989 թվականին տեղի ունեցած իր հրազդանյան վեցօրյա համերգների ողջ հասույթը տրամադրել է Գյումրու աղետի գոտուն։

Ապա երգիչն այցելել է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան՝ ճանապարհին վայելելով Գյումրվա ֆայտոնն ու կոլորիտն իր ողջ հմայքով։ Հարութ Փամբուկչյանը նաև ծաղիկներ է խոնարհել 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Հ․ Փամբուկյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է մեքենա հրում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: