Ռուսական երգարվեստի հանրահայտ ու ինքնատիպ դեմքերից մեկի՝ Գրիգորի Լեպսի դստեր՝ Ինգայի ծննդյան տարեդարձն է։ Ինգան Լեպսի ավագ դուստրն է և ընտրել է հայրիկի մասնագիտական ուղին՝ դառնալով երաժիշտ։

Ինգան ընտանիք է կազմել ռեժիսոր Միխայիլ Պլուտախինի հետ գարնանը՝ ապրիլ ամսին։ Նրանց նորաթուխ ընտանիքում վերջերս զավակ է լույս աշխարհ եկել՝ ծնողների առաջնեկ որդին։

Տղայի ծնունդով առանձնահատուկ երջանկացել է հատկապես պապիկը՝ Գրիգորի Լեպսը, որն իր ուրախությամց կիսվել է իր հարթակում։

Առհասարակ, Ինգան հաճախ է հայրիկին հպարտանալու և իրենով ուրախանալու առիթներ տալիս։ Լեպսը դստեր տարեդարձի առիթով տեղադրել է նրա լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Տարեդարձդ շնորհավոր, աղջիկս»։

Լեպսը դստեր ամուսնանալուց հետո խոսել է նաև դստեր ընտրության և փեսայի մասին՝ նշելով, որ ինքը լեզու է գտել փեսայի հետ, քանի որ Ինգան կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել։ Հայրը հիմնականում ընդունում է նրա որոշումները։