Սիրված երգիչներից Գուրգեն Դաբաղյանը արդեն մի քանի ամիս է, ինչ հայրիկ է դարձել և պարզապես վայելում է հայրության շրջանը։ Նա նոր լուսանկար է տեղադրել իր սիրելի դստրիկի հետ՝ գրելով․ «Բարև իմ սիրելի հետևորդներ»։

Լուսանկարում երևում է, թե ինչքան է մեծացել փոքրիկ բալիկը, ում ծնողները Շուշաննա են անվանել։ Շուշաննան ծովագույն աչքեր ունի և անչափ գեղեցիկ ու վարակիչ ժպիտ։ Նրան նայելիս ինքնաբերաբար բարձրանում է նույնիսկ ամենամռայլ մարդու տրամադրությունը։

Գուրգեն Դաբաղյանը Շուշաննայի լույս աշխարհ գալուց հետո ավելի հաճախ է անձնական թեամներով հրապարակումներ անում։ Նշենք, որ օգտատերերն արձագանքում ու հավանության են արժանացնում հատկապես այն նյութերը, որոնցում կա փոքրիկ Շուշաննան։

Գուրգեն Դաբաղյանը վերջերս նաև ապրիլքսանչորսյան հրապարակում էր արել՝ օրվա առիթով կենդանի հնչողությամբ կատարելով հուզիչ մի երգ։ Նշենք, որ ամուսնուց շատ ավելի ակտիվ է սոցհարթակներում նրա կինը՝ Իննան։