«Գիշերվա զանգը ուղղակի երջանկացրեց ինձ… Պապիկ եմ դարձել»

Հայ իրականության մեջ իր լայնախոհ մտածողությամբ և ճիշտ գործունեություն ծավալելու կարողություններով աչքի է ընկնող ձեռներեցնեից է Բակուր Մելքոնյանը, ով ոչ միայն հաջողակ գործարար է, այլ նաև՝ հրաշալի խորհրդատու։

Նրա հարթակը լի է գեղեցիկ ու դրական պատմություններով, ուղղորդող խորհուրդներով ու սեփական փորձի հաջողվածության նկարագրություններով։ Նրա հարթակում պարբերաբար կարելի է հանդիպել նաև անձնական բնույթի հրապարակումների։

Բակուր Մելքոնյանի վերջին հրապարակումից պարզվում է, որ նա թոռնիկ է ունեցել՝ դառնալով պապիկ։ Նա գրել է հետևյալը․ «Երբ գիշերը 4-ին զանգ ա գալիս ձեռքիդ, էդ էդքան էլ հաճելի չի, բայց էս գիշերվա զանգը ուղղակի երջանկացրեց ինձ։ Պապիկ եմ դարձել»։

Այս մասին իր հարթակում հրապարակում է արել նաև Բակուր Մելքոնյանի կինը՝ Գայանե Մարգարյանը։ Նա տեղադրել է իր և ամուսնու լուսանկարներից մեկը, որտեղ նրանք մանկական աղջկա հագուստ են բռնել։ Գ․ Մարգարյանն էլ այսպես է հայտնել իր ուրախությունը․ «Դարձանք տատիկ, պապիկ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: