«Բանակում ընկերս պատահաբար uպանեց մեր ընկերոջը»․ Ռաֆոն՝ ծառայելու, անձնական կյանքում փոփոխության և այլ կարևոր թեմաների մասին

Ռաֆոյին հաճախ կարելի է տեսնել անկեղծ զրույցներում, որոնց մեջ նա միշտ էլ մի փոքրիկ ինտրիգ ու գաղտնիք պահում է։

Այս անգամ դերասանը նկարահանման եկել էր իր մայրիկի շիրիմից, քանի որ այդ օրը նաև նրա ծննդյան օրն է եղել։ Ռաֆայելը պատմել է, թե ինչ ծանր է տարել մայրիկի կորուստը։

Ռաֆայելի կյանքի վրա մեծ ազդեցություն է թողել զինծառայության տարիներին պատահած մի դիպված։ Նա ականատես է եղել, թե ինչպես է իր ընկերներից մեկը պատահաբար դարձել մեկ այլ ընկերոջ մահվան պատճառը։

Ռաֆայելը խոստովանում է, որ ինքը միշտ իր ներկայացումներում պատմում է իր մասին, իր մանկության, պատանեկության տարիների տղայի մասին։ Նա հաճախ է ընկերոջ՝ Գրիգոր Դանիելյանի հետ հիշում իրենց դժվարին տարիները։

Արտիստի անձնական կյանքը, որը հետաքրքրում է շատերին, ներկայումս ըստ նրա շատ լավ է, քանի որ հայտնվել է այն մեկը, ով իր տոնը լցնում է աղմուկով։ Ռաֆոյի անկեղծ խոստովանություններով լեցուն տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: