Արտիստ և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը մշտապես կարևորում է իր կյանքում ընտանիքի տեղն ու դերը։ Այս մասին են վկայում նրա գրեթե ամենօրյա հրապարակումներն ընտանիքի և ընտանեկան տարատեսակ իրադարձությունների մասին։

Մինչ այս տարբեր առիթներով նշվել է, որ պրոդյուսերն ունի երեք զավակ։ Նրա զավակներից ավագը աղջիկ է, ով արդեն բավականին մեծ օրիորդ է և ունի ընկեր, ում հետ հաճախ լուսանկարներ ու տեսանյութեր է տեղադրում իր ինստագրամյան հարթակում։

Արմենի կրտսեր զավակները տղա և աղջիկ են։ Երեխաները երկվորյակներ են, ովքեր բոլորովին վերջերս բոլորել են իրենց ծննդյան տասներեք տարին։

Արմեն Պետրոսյանն այսօր գեղեցիկ ընտանեկան լուսնկարային կադր է տեղադրել իր սոցհարթակում։ Լուսանկարում ընտանիքն իր ամբողջական կազմով է։ Արմեն Պետրոսյանը լուսանկարին զուգահեռ գրել է հետևյալը․

«Յուրաքանչյուն տղամարդու հիմքը ամուր ընտանիքն է»։ Արտիստը որպես գտնվելու վայր նշել է Երևանը։ Հիշեցնենք, որ նրանք բոլորովին վերջերս Ամերիկայում էին։