Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որի հեղինակն ինքն է․ «Երջանկություն»

Արամեն որքան բաց է եղել անձնական երջանկության մասին խոսելիս, այնքան էլ փակ է եղել իր անձնական խնդիրների մասին բարձրաձայնելիս։ Նա լուրջ դժվարությունների միջով է անցել, որոնց մասին վերջերս միայն խոսեց։

Երբ Արամեի կյանքում հայտնվեց ապագա կինը՝ Աննան, նրա համար կարիերայի ու անձնական կյանքի ոլորտներում լուրջ դժվարություններ սկսվեցին։ Նախ գրեթե տապալվեց նրա մենահամերգը, որին հրավիրված էր նաև Աննան։

Հետո, երբ զույգը պատրաստվում էր հարսանիքի, մահանում է Արամեի հայրը, որը մեծ խանդավառությամբ էր սպասում որդու հարսանիքին։ Հետո որոշ խնդիրներ են առաջ եկել երեխա ունենալու հարցում։

Այս բոլոր դժվարությունները հաղթահարելուն օգնել է երջանկության ձգտելու Արամեի համառությունը։ Ահա նա այդ վերնագրով ստեղծագործություն է հեղինակել ու ներկայացրել երկրպագուների դատին։ Երգը նա կատարում է իր իսկ նվագակցությամբ։

Նրան երաժշտության մեջ ընկերակցում է Դավիթ Թադևոսյանը։ Արամեի մատուցած գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: