«Ասում են՝ Վալենտինի օրն օտարի տոն ա, ինչի՞ տոնենք։ Համաձայն եմ, օտարի տոն ա, բայց․․․»

Հենրիկ Պիպոյանը գրել է․ «Ասում են՝ Վալենտինի օրն օտարի տոն ա, ինչի՞ տոնենք։ Համաձայն եմ, օտարի տոն ա, բայց հո օտար տոն չի, հո ինչ-որ օտար երկրի սահմանադրության կամ անկախության օր չի: Ոչ էլ մեռելոց ա, որ ժամանակին տարին տասնհինգ անգամ առիթով ու անառիթ անում էինք ու հանրապետության մի տարվա բյուջեն լցնում մոմ ու ծաղիկ ծախողների արտասանական ապարատի խորքերը։

Չէ՛, սիրահարների օրն ա՝ սիրո տոն ա։ Է՜, սիրո օտարը ո՞րն ա, օտարի սերը մեր սիրուց տարբե՞ր ա, օտարն ուրի՞շ ձև ա սիրում՝ դանակ-պատառաքաղո՞վ, հելլո-գուդբայո՞վ։ Նույն սերն ա, էլի։ Ճիշտ ա, պետք չի օտարի նման տոնել, ուրիշին կապկել, մենք ուրիշից պակաս չենք սիրում ու մեծարում սերը, բայց եթե առիթ կա մի օր ատելության ժայթքումների փոխարեն սիրո շատրվանի տակ կանգնելու, թեկուզ և ինչ-որ օտար անունով, ինչի՞ հրաժարվենք։

Թող անունը Վալենտին չլինի, թող Լիլիթ լինի կամ Գայանե, ի՞նչ տարբերություն։ Սիրահարների տոնը պետք ա անպայման տոնել, սիրահարվածները հասարակության ամենախոցելի, ամենաանպաշտպան անդամներն են, նորածնից անպաշտպան են։ Սիրահարվածին հաց չտաս, չի ուտի, ջուր չտաս, չի խմի, չի էլ ուզի, չի հասկանա, որ ինքը սոված ա, ծարավ ա, նա ուրիշ աշխարհում ա։

Դե, իսկ մենք՝ աղի բլիթը կերել ենք, կրակների վրայով թռել ենք, հիմա էլ իրար գրկենք ու էս սիրուն երգը լսենք։ Սերը համընդհանուր ա ու հավերժ, ով մոռանա, զույգ աչքով թող․․․ Չէ, էս ազիզ օրով պետք չի, թող զույգ ականջով լսի ու գնա-քնի, եթե էլ ուրիշ բան չունի անելու, իսկ եթե ունի, թող էդ էլ անի՝ առանց մոմի ու մոմ պահողի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: